Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արի, հարազատս, քո ցավն իմ ցավն է

Արի, հարազատս, քո ցավն իմ ցավն է
26.09.2023 | 18:23

Հազարավոր հայաստանցիներ իրենց սրտերն ու դռներն են բացել արցախցիների առաջ:

Հազարավոր օգնական ձեռքեր են պարզվել մեր հայրենակիցներին ընդառաջ:

Սա մենք ենք:

Արի, հարազատս: Քո ցավն իմ ցավն է: Քո փրկությունն իմ փրկությունն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 4295

Մեկնաբանություններ